Ոստիկանության Գուգարքի բաժին է դիմել մի տղամարդ եւ հայտնել, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Վանաձոր-Փամբակ երկաթգծի 1-ին կմ-ին՝ թունելի մոտ գտնվող ժայռի տակ, հայտնաբերել է հորեղբոր` Վանաձոր քաղաքի բնակիչ, 71-ամյա Մելսիկ Գրիգորյանի դիակը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Մ. Գրիգորյանը մահացել է ժայռից գլորվելու հետեւանքով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մասուր հավաքելիս է եղել:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:




























