Վայոց ձորի մարզում, հոկտեմբերի 2-ին, Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2103» մակնիշի 56 ՏՍ 664 համարանիշի (վարորդը` 30-ամյա Արտյուշա Հարությունյան) եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 17 ԼՍ 176 համարանիշի(վարորդը` 46-ամյա Զոհրաբ Մանվելյան) ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով, «ՎԱԶ-2103»-ի ուղեւոր Կ. Մխիթարյանը տեղում մահացել է, իսկ Ա. Հարությունյանը, «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի վարորդ Զ. Մանվելյանը, ուղեւորներ` 15-ամյա Դավիթ Մանվելյանը եւ 30-ամյա Հասմիկ Մուրադյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց:

Փրկարարների օգնությամբ ավտոմեքենայից դուրս է բերվել Կ. Մխիթարյանի դին եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին: Ըստ բժիշկների` Ա. Հարությունյանի վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուս տուժածներինը` միջին ծանրության: