Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, հոկտեմբերի 3-ին, Գարեգին Բ-ն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մամուն Հարիրիին եւ գոհունակությամբ նշել Սիրիայում կրոնների միջեւ համերաշխ գոյակցության փաստը:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ Գարեգին Բ-ն անդրադարձել է երկու ժողովուրդների միջեւ առկա ջերմ եւ սերտ հարաբերություններին, միաժամանակ մտահոգություն հայտնելով Սիրիայում տիրող քաղաքական բարդ իրավիճակի համար` մաղթելով, որ Աստծո օգնականությամբ Սիրիայի ժողովուրդը հաղթահարի իր առջեւ ծառացած խոչընդոտները:
Հանդիպման ավարտին, նա մաղթել է, որ ցավն ու տառապանքը հեռու մնան Սիրիայի ժողովրդից եւ խաղաղությունը շուտով վերականգնվի երկրում:




























