Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, այսօր` հոկտեմբերի 4-ին, տեղի է ունեցել ԵԱՀԿ հերթական մոնիտորինգը, որն անցել է առանց միջադեպերի:

ԼՂՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմից մոնիտորինգն անցկացրել են ԵԱՀԿ գործող ղեկավարի անձնակն ներկայացուցչի դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը, Ուիլիամ Փրայորը եւ ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար, գնդապետ-լեյտենանտ Մայքլ Օ’Քոնորը:

Ադրբեջանական կողմից մոնիտորինգն անցկացրել են ԵԱՀԿ գործող ղեկավարի անձնական ներկայացուցչի գրասենյակի կոորդինատոր Իմրե Պալատինուսը, դաշտային օգնական Խրիստո Խրիստովը եւ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Վլադիմիր Ռեզնիկովը:

«Մոնիտորինգն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ղարաբաղյան կողմից առաքելության անդամներին ուղեկցել են ԼՂՀ ԱԳ եւ ՊՆ ներկայացուցիչները: