Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Վրաստան: Այս մասին հայտնել է Վրաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը:

«Սա Հայաստանի նախագահի պլանային այցելությունն է Վրաստան: Հոկտեմբերի  առաջին կեսին կհամաձայնեցվի այցելության հստակ ամսաթիվը»,- ասել է դեսպանատան ներկայացուցիչը, հաղորդում է «Գռուզիա online»-ը: