Լեռնային Ղարաբաղն ունի պետության բոլոր ատրիբուտները` խորհրդարան, իշխանություն, բանակ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի կոմկուսի ղեկավար Ռուբեն Թովմասյանը:
Նրա խոսքով, որքան էլ Ադրբեջանը գլուխ գովա, մեկ է, ոչնչի չի հասնելու: «Ղարաբաղը կա եւ լինելու է անկախ: Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասել է նա:
Կոմունիստ գործիչը նաեւ հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը ուշքի կգա եւ կհրաժարվի երկակի ստանդարտներից, ինչի մասին է վկայում հայտարարությունը, ըստ որի Կոսովոն չի կարող նախադեպ լինել Ղարաբաղի համար:



























