Եթե ԵԽԽՎ-ն կողմ քվեարկի Պաղեստինին «ժողովրդավարական գործընկերոջ» կարգավիճակ տալուն, ապա նման քայլ կարող է արվել նաեւ Ղարաբաղի դեպքում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը:

«Շուտով քվեարկությունը կսկսվի: Եթե ԵԽԽՎ-ն ընդունում է նման իրավական որոշումներ չճանաչված պետությունների նկատմամբ` ժողովրդավարական բարեփոխումների խթանման նպատակով, ապա նման քվեարկություն կարող է անցկացնել նաեւ ԼՂ հարցում, թեկուզ առանց միջազգային ճանաչման ակնկալիքի: Ցանկացած դեպքում, դա եվրոպական հասարակայնության ուշադրությունը կսեւեռի ԼՂՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների կայացման վրա»,- հայտարարել է Զոհրաբյանը: