Հոկտեմբերի 4-ին, Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, զոհվել է 65 մարդ, եւս 50 մարդ վիրավորվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Reuters-ը:
Պայթյունը տեղի է ունեցել վերահսկվող համալիրի մուտքի դարպասների մոտ, որտեղ տեղադրված են տարբեր պետական հիմնարկներ, այդ թվում կառավարության ղեկավարի նստավայրը, ԱԳՆ-ը եւ տարբեր գերատեսչությունների գրասենյակներ:
Ահաբեկչության համար պատասխանատվությունը իր վրա է վերցրել Ալ-Քաիդայի հետ կապ ունեցող սոմալիական իսլամիստական Ալ-Շաբաբ խմբավորումը, որը բազմիցս ահաբեկչություններ է կազմակերպել Սոմալիում:




























