Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեrլուսկոնին որոշել է հեռանալ զբաղեցրած պաշտոնից խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, որոնք նախատեսված են 2013-ին, եւ իր կուսակցության` «Ազատության ժողովորդ» ղեկավարությունը հանձնել Անջելինո Ալֆանոյին, գրում է Corriere della Sera-ն:
Այդ մասին Բեrլուսկոնին հայտնել է իր քաղաքական համախոհներին` հոկտեմբերի 3-ի նիստի ժամանակ:
«Նրա անունն արդեն խնդրահարույց է դարձել: Նախկինում այն հաջողության խորհրդանիշ էր, այսօր` ընդհակառակը»,-գրում է թերթ: Կառավարության ղեկավարը արդեն որոշել է, որ կթողնի պաշտոնը 2013-ի խորհրդարանական ընտրություններից հետո, եւ դրա մասին շուտով կհայտարարի իտալական հեռուստատեսությունների եթերում, հաղորդում են Corriere della Sera-ի աղբյուրները:




























