Թերթը գրում է, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական դատարանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` ժամը 15:00-ին կքննարկվի ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդությունը:

«Առաքելյանը կալանքի տակ է օգոստոսի 9-ից, խափանման միջոցի` երկամսյա կալանքի ժամկետը լրանում է 4 օրից: Կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը ներկայացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Գեւորգ Գեւորգյանը, այն քննելու է դատավոր Մխիթար Պապոյանը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: