Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիսթին հրաժարվել է առաջադրվել ԱՄՆ նախագահի ընտրություններում: Նրա կողմնակիցները ցանկանում էին Քրիսթիին տեսնել Հանրապետական կուսակցության թեկնածուի դերում:

Մամուլի ասուլիսում Քրիսթին ասել է, որ երկար մտածելուց հետո հասկացել է, որ այժմ իր ժամանակը չէ: Վերլուծաբանների կարծիքով, այժմ հանրապետականները պետք է ընտրություն կատարեն Միթ Ռոմնիի եւ Ռիք Փերիի միջեւ, հաղորդում է ВЗГЛЯД-ը: