С-500 զենիթա-հրիթառային համակարգի ստեղծումն առնվազն երկու տարի հետ է մնում նախատեսված գրաֆիկից, հաղորդում է «Известия» թերթը: Նոր համակարգը պետք է լինի ռուսական հակահրթիռային պաշտպանության հիմքը: Համակարգի ստեղծումը կավարտվի 2015-ին, իսկ սերիական արտադրությունը կսկսվի 2017-ին: Հետաձգումը կապված է տեխնիկական բարդությունների հետ:
С-500-ը նախորդ սերնդի С-400-ից կտարբերվի ավելի գերզգայուն ռադարով, որը թիրախը կտեսնի առնվազն 800 կմ հեռավորության վրա, իսկ նոր հրթիռը կզարգացնի վայրկյանում մինչեւ 7 կմ արագություն:




























