Թբիլիսիում, այսօր` հոկտեմբերի 5-ին, կկայանա Հարավային Կովկասում սահմանների կառավարման միասնական ծրագրի խորհրդատուների հանդիպումը, որի ընթացքում կլսվի 2010-ին Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում ծրագրի գրասենյակների կատարած աշխատանքի վերաբերյալ զեկույցները: Այս մասին հաղորդում է Trend-ը` վկայակոչելով Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցչությունը:

Հանդիպմանը ներկա կլինեն Եվրամիության, ԱՄՆ-ի, ԵՄ երկրների դեսպանությունների, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), Միգրացիայի հարցերով միջազգային կենտրոնի ներկայացուցիչները: Ծրագիրն իրականացվում է Հարավային Կովկասի երեք երկրների սահմանային բոլոր անցակետերում: