Աթենքում ցուցարարների դեմ, որտեղ անցկացվում է շուրջօրյա համընդհանուր գործադուլ, ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել:
Բախումներ են տեղի ունեցել արհմիությունների զանգվածային գործադուլի ժամանակ` երկրի խորհրդարանի շենքի առջեւ: Մի խումբ երիտասարդներ սկսել են քարեր նետել ոստիկանության աշխատակիցների վրա, իսկ ոստիկանները պատասխանել են արցունքաբեր գազով:
Տուժածների եւ ձերբակալվածների մասին տեղեկություններ չկա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, ոչ երկրի օդանավակայանները հետաձգել են բոլոր չվերթները, քանի որ գործադուլին միացել են նաեւ թռիչքակարգավարները: Մեկ օր չի գործի նաեւ երկաթուղին ու լաստանավային հաղորդակցությունը:
Պետական հատվածն ու պետությանը պատկանող ընկերությունները գործադուլի միջոցով բողոքում են 30 հազար աշխատակիցների կրճատման որոշման դեմ: Եվրամիությունն ու Արժույթի միջազգային հիմանդրամը ֆինասական օգնության դիմաց պահանջում են կրճատել պետական աշխատողների թիվը:
Չեն աշխատում բոլոր հիմնարկությունները, ապահովագրական հիմանդրամները, հարկային ծառայությունը, տեղական ինքնակառավարման մարմինները: Պետական հիվանդանոցներում մնացել են միայն հերթապահները եւ աշխատում է միայն շտապօգնությունը: Գործադուլ են հայտարարել նաեւ ուսուցիչները, համալսարանական դասախոսներն ու փաստաբանները:




























