Շարիաթը (իսլամական իրավունքը) կդառնա Լիբիայի օրենսդրության հիմնական աղբյուրը: Այդ մասին «Ալ-Արաբիա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Երկիրը ապրելու է չափավոր իսլամի նորմերով` հեռու ծայրահեղականությունից»,-շեշտել է Ջալիլը:
Ազգային անցումային խորհրդի ջոկատները պատրաստվում են վճռական գրոհի Մուամար Քադաֆիի հայրենի քաղաքի` Սիրտ վրա:




























