«Ես վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կդառնա Սերժ Սարգսյանի վստահելի դաշնակիցը»,- այս մասին այսօր` հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Սերժ Սարգսյանը 10 տարի եղել է Ռոբերտ Քոչարյանի գործընկերը: Վստահ եմ, որ հիմա էլ Ռոբերտ Քոչարյանն է աջակցություն ցուցաբերելու, վստահելի թիկունք ապահովելու Սերժ Սարգսյանի համար: Դա թույլ կտա մեր քաղաքական թիմին հասնել հաջողությունների բոլոր ոլորտներում: Կարծում եմ, որ հենց այդպես էլ տեղի կունենա»,- հայտարարել է վարչապետը:
Նշենք, որ վերջին ժամանակներս Հայաստանի քաղաքական որոշակի շրջանակներում քննարկվում է Քոչարյանի վերադարձի թեման: Ինքը` Քոչարյանը չի բացառել իր վերադարձը, դրա համար նշելով մի քանի պայման:




























