Հայաստանի ընդդիմության ակցիաները կարելի է դիտարկել որպես նորմալ քաղաքական պայքար: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 5-ին,  հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ-ում ավանդական բրիֆինգի ժամանակ:

«Քաղաքական բոլոր ուժերը պայքարում են քվեների համար: Յուրաքանչյուրը մշակում է իր ռազմավարությունը` եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը: Այդ ռազմավարությանը մենք հանգիստ ենք վերաբերում եւ փորձում ենք մեր ընտրողներին ցույց տալ մեր համեմատական առավելությունը»,-հայտարարեց վարչապետը:

Հիշեցնենք, որ ներկայումս Հայ ազգային կոնգրեսը շուրջօրյա հանրահավաք է անցկացնում մայրաքաղաքի Ազատության հրապարկում, որն սկսվել է սեպտեմբերի 30-ին եւ կշարունակվի մեկ շաբաթ: Երեկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց իշխող կոալիցիայի հետ քաղաքական երկխոսությունից հրաժարվելու մասին, միաժամանակ  կոալիցիայի` երկխոսությունը վերականգնելու մասին առաջարկությունը կարող է քննարկվել: