ՀՀԿ-ի ընտրական ցուցակը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից գլխավորելու հարցը դեռ չի քննարկվել: Այս մասին այսօր` հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում ավանդական բրիֆինգի ժամանակ հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Նմանատիպ քննարկումներ դեռ չեն եղել, իսկ թե ինչպես է կազմակերպում իր աշխատանքը Հանրապետական կուսակցությունը, դուք գիտեք: Ես պարտավոր եմ հետեւել ընդունված որոշումներին: Իմ մտադրությունները կհամապատասխանեն կուսակցության մշակած դրույթներին»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀԿ-ի ընտրական ցուցակը, հնարավոր է, հրապարակվի կուսակցության նոյեմբերին կայանալիք համագումարում:




























