Մոսկվայի հարավում սպանվել են Ադրբեջանի երկու քաղաքացի, իսկ մեկը վիրավորվել է: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Մոսկվայի իրավապահ մարմինների ներկայացուցիչը:

Նախնական տվյալներով, Վարշավայի խճուղու վրա գտնվող սրճարանում հոկտեմբերի 5-ի գիշերը տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ընթացքում անհայտ անձը կրակ է բացել հրազենային զենքից: Դրա հետեւանքով վիրավորվել է երեք մարդ: Նրանցից երկուսը մահացել են, լրագրողներին հայտնել են իրավապաշտպանները:

Վիրավորին հիվանդանոց է տեղափոխել անհայտ անձը իր «Աուդի» մակնիշի ավտոմեքենայով, որը հետո թաքնվել է: Այժմ նա հետախուզման մեջ է: