Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը չի մեկնաբանում դեսպան Զդիսլավ Ռաչինսկիի տան գողությունը: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց դեսպանի օգնական Լիլիթ Կարապետյանը, դա դեսպանի ցանկությունն է, եւ իրենք ոչ հերքում, ոչ հաստատում են այդ տեղեկատվությունը:
Մինչդեռ Հայաստանի ոստիկանությունը հաստատեց NEWS.am-ի տեղեկությունը, որ Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկիի տանից գողություն է եղել: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, հոկտեմբերի 3-ին, ժամը 11-ին, Հայաստանում Լեհաստանի Զդիսլավ Ալեքսանդրի Ռաչինսկին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը բացելու միջոցով, Երեւան քաղաքի Բարբյուսի փողոցում գտնվող տնից գողացել են 80 հազար դրամ, 100 եվրո, ոսկյա 2 մատանի եւ 1 թեւնոց: Կատարվում է նախաքննություն:




























