Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը նախօրեին օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «ՌԴ քաղաքացիության մասին» օրենքում, հաղորդում է ԱՊՀ ինստիտուտի մամուլի ծառայությունը:

Այդ փոփոխություններն ընդունվելու դեպքում, արտերկրում ապրող ռուսները կամ Ռուսաստանի այլ ազգությունների ներկայացուցիչներն իրավունք կստանան Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ, չհրաժարվելով այլ երկրների քաղաքացիությունից: Միաժամանակ, նրանք իրենց ՌԴ քաղաքացիությունը կարող են ստանալ գտնվելով իրենց բնակության երկրում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ Զատուլինի, նախ, դրանք մարդիկ են կամ նրանց ժառանգները, որոնք ապրում են Ռուսաստանից դուրս, բայց պատկանում են այն ժողովուրդներին, որոնք պատմականորեն ապրում են ՌԴ-ում: Երկրորդ, դրանք մարդիկ են, ովքեր իրենց ընտրությունը կատարել են հօգուտ Ռուսաստանի հետ հոգեւոր, մշակութային եւ իրավական կապերի: