Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հետմահու պարգեւատրել է Աբխազիայի նախկին նախագահ Սերգեյ Բաղապշին` Արիության մեդալով:
Պարգեւը տրվել է Բաղապշին «Հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում որոշումներ ընդունելու ժամանակ ցուցաբերած արիության համար», ասված է Մեդվեդեւի կողմից սեպտեմբերի 30-ին ստորագրված փաստաթղթում:
Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը մահացել է մայիսի 29-ին, 63 տարեկան հասակում:




























