Մեծ նշանակություն ունի, թե արդյոք միջազգային ակտորները ներգրավվում են Արցախի շրջափակման իրավիճակի հետ կապված հարցում, թե չեն ցանկանում մասնակցել։ Այս մասին Երեւան-Ստեփանակերտ տեսակամրջի ժամանակ ասել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ձեւավորել այդ շահագրգռությունը։ Մենք խոսում ենք Ադրբեջանի կողմից Հայաստանից Արցախ գազամատակարարման խախտման մասին, իսկ միջազգային հանրությունն անտեսում է, չնայած դա հեշտ է ստուգել՝ տեղեր իրենց ներկայացուցիչներին ուղարկելով, ասել է Ներսիսյանը։

Պետնախարարը կարծում է, որ անհրաժեշտ է ուժեղացված աշխատանք, եւ Արցախի ԱԳՆ հնարավորությունները բավական չեն, մեծ դեր է հատկացված Հայաստանին եւ Սփյուռքին։ Առայժմ Սփյուռքի ջանքերը մեզ չեն գոհացնում, ասել է Գուրգեն Ներսիսյանը։