Ռոբերտ Քոչարյանի շուրջ մեդիապղպջակը ավելին է, քան նրա իրական դերը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 6-ին, ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Պուտին-Մեդվեդեւ փոխատեղման ֆոնին, ՀՀ երկրորդ նախագահի քաղաքականություն վերադառնալու խնդրին անդրադառնալով, նա նշել է, որ ոչ մի ընդհանուր բան չի տեսնում հայկական եւ ռուսական իրականությունների միջեւ: Իսկանդարյանը նկատել է, որ Քոչարյանը չի ղեկավարում ազդեցիկ կուսակցություն եւ չի զբաղեցնում երկրի վարչապետի պաշտոնը: Քաղաքահետի կարծիքով, իր վերջին հարցազրույցում Քոչարյանը ոչ մի նոր բան չի ասել եւ խորհուրդ է տվել եզրակացությունների առումով սպասել մինչեւ խորհրդարանական ընտրություններ:




























