Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայան կատարած այցի շրջանակներում, հոկտեմբերի 5-ին, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարճատեւ առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սեյրան Օհանյանը Աբիեւի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերին: