ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին Վասիլի Ալեքսանյանի մահվան առիթով հայտարարել է, որ ՅՈՒԿՕՍ-ի փոխնախագահին հնարավորություն չի ընձեռվել նորմալ բուժում ստանալու համար, քանի որ նա հրաժարվել է համագործակցել քննության հետ եւ ցուցմունք չի տվել ընկերության ղեկավարության դեմ:

Խոդորկովսկիի խոսքով` Ալեքսանյանին առաջարկել են ազատություն ղեկավարության դեմ տված «անրաժեշտ ցուցմունքներ» տալու դիմաց: Այդ պահին Ալեքսանյանն արդեն մահացու հիվանդ էր. նա վարակվել էր ՁԻԱՀ-ով, երբ նրան արյան ներարկում են արել ավտովթարից հետո:

«Երբ արդեն հնարավոր չէր որեւէ բան շտկել, հանրության ճշնումների ներքո,  Վասյային տեղափոխել են հիվանդանոց շղթաներով, եւ քիմիաթերապիա են արել քաղցկեղի դեմ: Այնուհետեւ շղթաներով գամել են անկողնուն: Այդքանից հետո նրանք մա՞րդ են կոչվում»,- ասել է Խոդորկովսկին:

Պլատոն Լեբեդեւն արտահայտել է իր վիշտը Ալեքսանյանի մահվան կապակցությամբ: «Հենց այդպես էլ թափթփուկները վերացնում են Հարվարդի շրջանավարտ փայլուն փաստաբանների: Սգում եմ ատամներս սեղմած` բոլորի հետ միասին»,- ասել է Լեբեդեւը,  գրում է NEWSru.com-ը:

Նշենք, որ Ալեքսանյանւը մահացել է Մոսկվայում, հոկտեմբերի 3-ին: Որպես մահվան պատճառ նշվում են Ալեքսանյանի բազմաթիվ հիվանդությունները, այդ թվում` ՁԻԱՀ-ը, տուբերկուլյոզն ու քաղցկեղը: Ազատազրկումից առաջ Ալեքսանյանը գրեթե կուրացել էր: Նախկին ձեռներեցը մահացել էր իր տանը:

Հիշեցնենք, որ Ալեքսանյանը 2006-ին ձերբակալվել էր փողերի լվացման եւ լեգալացման, ինչպես նաեւ ՅՈՒԿՕՍ-ի դուստր ձեռնարկությունների գույքի յուրացման մեղադրանքով: Նա իրեն մեղավոր չէր ճանաչել, նրա մեղքն այդպես էլ չէր ապացուցվել: