Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ԼՂ-ն լիակատար շրջափակման մեջ առնելու հետևանքով առաջացած վառելիքի սուր սղությունը՝ որոշում է կայացվել զգալիորեն կրճատել ներհանրապետական հանրային տրանսպորտի տեղաշարժը։
ԼՂ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսուհետ երթուղիները կգործեն ներքոնշյալ աղյուսակներում ներկայացված հատուկ ռեժիմով։

































