Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը տարածաշրջանում ԱՄՆ-ի համար առաջնահերթ խնդիր է: Այս մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան, Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Ալի Ահմեդովի հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով, պաշտոնական Վաշինգթոնը լուրջ ջանքեր է գործադրում, այդ հարցում որոշակի առաջընթացի հասնելու համար:

Իր կողմից, Ահմեդովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի միջնորդական դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր եւ հույս հայտնել, որ ԱՄՆ վարչակազմը կավելացնի իր ջանքերն այդ ուղղությամբ: