Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը մեկնել է շրջագայության Ֆրանսիա, Պորտուգալիա եւ Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ, որպեսզի ստանա նրանց աջակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում Պաղեստինի անկախության հարցում:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հոկտեմբերի 6-ին, Աբասը ելույթ է ունեցել Ստրասբուրգում, ԵԽԽՎ նստաշրջանում, որտեղ նախօրեին Պաղեստինը ստացել է ժողովրդավարության ամրապնդման գործընկերոջ կարգավիճակ:
Իր ելույթում Աբասը կոչ է արել եվրոպական երկրներին ճանաչել Պաղեստինի անկախությունը: Դրանից հետո նա մեկնել է Հոնդուրաս, այնուհետեւ Կոլումբիա եւ Պորտուգալիա, որոնք ներկայումս հանդիսանում են ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ:




























