Մոսկվայի քաղաքային դատարանը դրամանենգների դեմ վճիռ է կայացրել: Այս մասին այսօր` հոկտեմբերի 6-ին, հաղորդում է Մոսկվայի դատախազության կայքը:

21-ամյա Հայաստանցի Էդմոնդ Բարսեղյանին դատապարտել են 15 տարվա ազատազրկման, դաղստանցի, 29-ամյա Աբդուլա Օմարովին` 15, Մախաչ Ռասուլովին` 3 տարվա ազատազրկման: Նրանց հայրենակից, 28-ամյա Քարիմ Թագիրովն ազատազրկվել է 13 տարով:

Բարսեղյանը մեղավոր է ճանաչվել կեղծ փողերի պատրաստման եւ իրացման մեջ:

Ընդհանուր առմամբ, պատրաստվել է 1518 կեղծ թղթադրամներ, որից 1446-ը իրացվել է: Հանցագործները 60 բանկնոտ փորձել են վաճառել ձերբակալման պահին: Եվս 12 հատ թղթադրամ հայտնաբերվել է հանցագործների տանը:

Քննիչները պարզել են, որ Ռասուլովն ու Բարսեղյանը ժամանակ առ ժամանակ օգնել են դրամանենգներին, բայց ավազակախմբի լիիրավ անդամներ չեն եղել:

Կեղծ թղթադրամների գնորդների անունները դեռ հայտնի չեն, հաղորդում է Lenta.ru-ն: