Ադրբեջանցի պատգամավոր, հորինված «Արեւմտյան Ադրբեջան համայնքի» փոխնախագահ Հիքմեթ Բաբաօղլուն ԿԽՄԿ-ին մեղադրել է մաքսանենգության մեջ։

«Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն զբաղվում է մաքսանենգությամբ»,-ասել է նա։

«Ըստ էության, նրանց ժամանումն Ադրբեջանի տարածք անօրինական է։Կարծում եմ՝ պետք է արգելել ԿԽՄԿ մուտքը Ադրբեջանի տարածք Հայաստանի տարածքից»,-հավելել է նա։