3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունն արդեն 7 ամիս շրջափակման մեջ պահելու զոհերն են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Երբեք նման բան չեմ արել, որովհետև սա հենց սարսափն է՝ խելագարեցնող ու խելագարության մեջ սթափեցնող...3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունն արդեն 7 ամիս շրջափակման մեջ պահելու զոհերն են... Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցները ամեն օր հետաքրքրվում են, թե ինչ իրավիճակ է Արցախում...սա այլևս իրավիճակ չէ. փոքրիկները հավաքական կերպարն են, որով կարող եք տեսնել Արցախի Հանրապետության ու Արցախի ժողովրդի այսօրը...իսկ վաղը...մեր ու մեր մանուկների համար վաղը շատ հեռու է...հաշվարկը ժամերով ու րոպեներով է...», - գրել է նա:





























