Իսրայելի իշխանությունները սահմանափակել են մուտքը ալ-Աքսա մզկիթ, որը գտնվում է Երուսաղեմում, որպեսզի թույլ չտան բախումներ հրեական տոնի նախօրեին` ուրբաթօրյա աղոթքի օրը, հաղորդում է Middle East Online-ը` վկայակոչելով տեղական ոստիկանությանը:
Ուրբաթ օրը մզկիթ կարող են մտնել 45 տարեկանից բարձր տղամարդ-մուսուլմանները: Կանանց հանդեպ սահմանափակումներ չեն մտցվել:
Ալ-Աքսա մզկիթը երրորդ սրբատեղին է իսլամի համար: Դա նաեւ սրբավայր է հրեաների համար, քանի որ այնտեղ գտնվել է վանքը, որը քանդվել է Հռոմեական կայսրության կողմից, հաղորդում է «Գազետա.ռուն»:




























