Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի օդանավն արդեն վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

Ըստ գործակալության, օդանավակայանում իր ֆրանսիացի գործընկերոջը դիմավորել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Դիմավորման պաշտոնական արարողությունից, հետո երկու նախագահները կգնան Թբիլիսիի Ազատության հրապարակ, որտեղ ժողովուրդն արդեն հավաքվել է եւ սպասում է Ֆրանսիայի նախագահի ելույթին:

Հիշեցնենք, որ Սարկոզին Վրաստան է ժամանել Բաքվից, իսկ մինչ այդ, այսօր Առավոտյան Սարկոզին Երեւանում էր, որտեղ մասնակցել է Երեւանի Ֆրանսիայի հրապարակում Ռոդենի արձանի բացմանը: