Նահանգային գործընկերության ծրագրի 30-ամյակի կապակցությամբ Վաշինգտոնում անցկացվող համաժողովի շրջանակում ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարճատեւ առանձնազրույց է ունեցել ԱՄՆ ԶՈՒ միավորված  շտաբների պետերի նախագահ, գեներալ Մարկ Միլլիի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։

Առանձնազրույցի ընթացքում ընդգծվել է  Կանզասի հետ նահանգային գործընկերության ծրագրի կարեւորությունը: