Facebook սոցիալական ցանցում տարածվող փոքրիկ աղջկա կողմից անպաշտպան փիսիկի հանդեպ դաժան վերաբերմունք ցույց տալու տեսանյութը, վրդովմունք է առաջացրել:
Կենդանիների իրավունքների պաշտպանների հաղորդմամբ տեսանյութը նկարահանել և հրապարակել է երեխայի մայրը՝ «Աննա Աֆրիկյան» անունով օգտատերը։
Տեսանյութում աղջիկը բռնում է դիմադրելու անկարող կատվի ձագին և մի քանի անգամ նետում գետնին: Մայրը կամ տեսանյութը նկարահանող անձը ոչինչ չի ձեռնարկում կատվի ձագի նկատմամբ բռնությունը կասեցնելու համար։ Տեսանյութը հապճեպ հեռացվել է, սակայն կենդանիների իրավունքների պաշտպաններին հաջողվել է այն կրկնօրինակել։ Ոմանք արդեն դիմել են ոստիկանություն, քանի որ երեխայի անխոհեմ գործողությունները և մեծահասակների գործողություններին չխոչնդոտելը կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին օրենքով պատժելի են:





























