Օգոստոսի 20-27-ը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ու ՊՆ–ի մարզաբազաներում կանցկացվեն բաակային խաղեր ՀՀ ուժային կառույցների միջև։

«Բանակային խաղերին կմասնակցեն ՊՆ–ի, ԱԱԾ–ի, ոստիկանության, Փրկարար ծառայության, ինչպես նաև ՊՊԾ–ի, ՊԵԿ–ի, քննչական կոմիտեի և գլխավոր դատախազության աշխատակիցները` թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։ Յուրաքանչյուր կառույց կներկայացնի մեկական թիմ»,– այսօր՝ հուլիսի 20-ին, կառավարության նիստում ներկայացնելով նախագիծը, ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով, այդ խաղերում ներառված են լինելու հետեւյալ մարզաձեւերը՝ «բնակային քառամարտ, որն ընդգրկում է ձգումներ պտտաձողից, կանաց դեպքում իրանի ծալում եւ տարածում, վազք 100 եւ 3000 մետր, կանանց համար՝ 1000 մետր եւ նռնակի նետում նշանակետին:

Երկրորդ ձեւը ռազմականացած  կրոսավազգն է, որը կիրականացվի թե անհատական, թե թիմային  ձեւերով, այս պարագայում փոխանցումավազքի ձեւով՝ ամեն կառույցից 3-ական մասնակցով: Մարզաձեւի էությունը վազքն է, ապա թիրախի խոցումն ավտոմատով, այնուհետեւ նորից վազք, ապա նռնակի նետում վարժությունների կատարումը: Կողմնորոշում, որն իրականացվելու է որոշակի տեղանքի  համար տրվող քարտեզով: Տեղանքում  առանձնացվելու են ստուիգողական կետեր, քարտեզով տրվելու են դրանք գտնելու հերթականությունը եւ էլեկտրոնային կրիչով գրանցվելու է յուրաքանչյուր կետին մոտենալու հանգամանքը: Այնուհետեւ երեք տարբեր հրաձգություն ձեւեր են՝ ինքնաձիգից, հրացանից եւ ատրճանակից՝ տարբեր դիրքերով»,-ասաց նախարարը:

Առաջին 3 տեղերը գրաված թիմերը կպարգևատրվեն հավաստագրերով, մեդալներով, ու դրամական պարգևներով. 1-ին տեղը գրաված թիմերի համար նախատեսված է 1 մլն դրամ պարգեւ, 2-րդ տեղի համար` 500 հազար դրամ, 3-րդ տեղի համար` 300 հազար դրամ։

Բանակային խաղերի անցկացման համար կառավարությունը կհատկացնի 43 մլն դրամ, որից ավելի քան 30 մլն դրամը մրցանակային ֆոնդն է։

Բանակային խաղերը ՀՀ–ում այս տարի կանցկացվեն աաջին անգամ։ Կառավարույունն ակնկալում է, որ դրանք կդառնան ամենամյա։

Յորաքանչյուր տարի ակնկալվում է 184 անձանց մասնակցություն, որից 120–ը կլինեն մարզիկներ, 8–ը` ղեկավարներ, 16–ը` տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ և 40–ը` մրցավարներ: