Կառուցվելու դեպքում Rheinmetall գործարանը կդառնա ՌԴ ԶՈւ-ի թիրախը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
2023 թվականի մարտի սկզբին գերմանական Rheinmetall-ի գլխավոր տնօրեն Արմին Պապպերգերը հայտարարել էր Ուկրաինայում տանկերի արտադրության գործարան կառուցելու պլանների մասին, իսկ արդեն հուլիսի 10-ին հայտնել է, որ ձեռնարկությունը կաշխատի երեք ամսվա ընթացքում։




























