«Կազան» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռավիլ Զիգանշինի փեսան՝ Յակով Խաչանյանը, ընդգրկվել է «Դանոն Ռոսիա» ԲԸ-ի տնօրենների խորհրդում: Այս մարմնի անդամ է դարձել նաեւ «Վամին Թաթարստան»-ի շահառու Մինտիմեր Մինգազովը։ Այս մասին ասվում է վերջին ընկերության կայքում։

Տնօրենների խորհրդի նախագահ է նշանակվել Ռուսլան Ալիսուլթանովը։ Բացի Խաչանյանից եւ Մինգազովից, ընկերության կառավարման մարմնի անդամներ են դարձել Չեչնիայի Հանրապետության փոխվարչապետ եւ գյուղատնտեսության նախարար Յակուբ Զակրիեւը (Ռամզան Կադիրովի եղբորորդին) եւ ՌԴ գյուղնախարարության սննդի եւ վերամշակող արդյունաբերության դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Սկվորցովը: 

Ընթացիկ շաբաթվա սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Դանոն»-ում օտարերկրյա բաժնետերերի բաժնետոմսերը փոխանցել է «Ռոսիմուշչեստվո»-ին։