Մեծ Բրիտանիան հանել է ռուսաստանցի գործարար Օլեգ Տինկովի դեմ պատժամիջոցները:
Պատժամիջոցների չեղարկման պատճառը փաստաթղթում նշված չէ:
Գործարարի հիմած «Տինկոֆ բանկ»-ը, որը պատերազմից հետո վաճառվել է միլիարդատեր Վլադիմիր Պոտանինի կառույցներին, նախկինի պես սահմանափակումների տակ է:
Օլեգ Տինկովի դեմ պատժամիջոցները սահմանվել են 2022 թվականի մարտին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից անմիջապես հետո։ Մինչդեռ գործարարը բազմիցս դեմ է արտահայտվել այդ պատերազմին։ Մայիսին նա գրառում էր կատարել, որում հրաժեշտ էր տվել Ռուսաստանին, որտեղ, նրա խոսքով, «ոչինչ չի մնացել»։




























