«Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար Իվան Ժդանովը հայտնել է, որ դատախազությունը պահանջել է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին 20 տարի ժամկետով հատուկ գաղութում ազատազրկման դատապարտել։
Նա հավելել է, որ դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 4-ին Վլադիմիրի մարզի թիվ 6 ուղղիչ գաղութում, որտեղ Նավալնին այժմ պատիժ է կրում:
ՏԱՍՍ-ը գրում է, որ մեղադրյալի փաստաբան Օլգա Միխայլովան հաստատել է այս տեղեկությունը։
Մայիսին Մոսկվայի քաղաքային դատարանը Նավալնիի վերաբերյալ նոր գործ էր ստացել։
Նավալնին մեղադրվում է ՌԴ ՔՕ 282.1 հոդվածի 3-րդ մասով (ծայրահեղական համայնք ստեղծելն ու դրան մասնակցելը) եւ ՔՕ եւս 6 հոդվածով: Գործով անցնում է նաեւ Նավալնիի YouTube-ալիքի նախկին տեխնիկական տնօրեն Դանիել Խոլոդնին, նա ձերբակալվել է:




























