ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախկին ղեկավար Ալեքսեյ Կուդրինի նկատմամբ.
Ըստ «Ամերիկայի Ձայն»-ի՝ Ֆինանսների նախարարության պատժամիջոցների կազմում ընդգրկվել են նաև Սմոլենսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Վասիլի Անոխինը, Վալերի Չեկալովը, որը կապված է «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ, ՌԴ Ֆինանսների նախարարության առաջին փոխնախարար Լեոնիդ Գորնին, ադամանդների արտադրության «Ալրոս» խոշորագույն ընկերության գլխավոր տնօրենի Պավել Մարինիչեւի, նաեւ «Տինկոֆ» բանկի դեմ:




























