Ռուսական Tinkoff բանկի քարտերը հուլիսի 20-ից կդադարեցնեն աշխատել արտասահմանում. բանկը խորհուրդ է տալիս կանխիկացնել գումարը:

«Ռուսաստանում քարտը շարունակում է աշխատել երկրի տարածքում առանց փոփոխությունների։ Այլ երկրում խորհուրդ ենք տալիս մոտ ապագայում կանխիկացնել գումարը, քանի որ այսօրվանից քարտը կդադարի աշխատել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ բանկը հավելել է, որ այժմ պարզաբանում են, թե որ երկրներում կշարունակեն աշխատել Union Pay քարտերը։