Կիևը պատրաստ է ցանկացած ռիսկի դիմել՝ Սև ծովով ուկրաինական հացահատիկ արտահանելու համար:Այս մասին Time-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբան։
Նրա խոսքով՝ Կիևը պատրաստ է վերսկսել հացահատիկի արտահանումը, չնայած Ռուսաստանի կողմից Սև ծովի ծովային շրջափակմանը։
«Մենք պատրաստ ենք ցանկացած ռիսկի դիմել։ Կարծում եմ՝ մեր ուղերձն աշխարհին հետևյալն է՝ մեզ Ռուսաստանը պետք չէ»,- ասել է Կուլեբան, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։




























