Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայասին հայտարարել է, որ ուշադիր հետեւում է ռուս-չինական ծովային զորավարժություններին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք մշտապես հետեւում ենք Ռուսաստանի եւ Չինաստանի զինվորականների համատեղ գործողություններին մեր երկրի անվտանգության ապահովման դիրքերից»,-ասել է նա։
Ռուսաստանն ու Չինաստանը պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում։
Bloomberg-ի տվյալներով՝ երկու երկրները 2022 թվականին ռեկորդային թվով համատեղ զորավարժություններ են անցկացրել՝ ընդհանուր առմամբ վեց զորավարժություն։ 2014 թվականից ի վեր անցկացվել է 36 ռուս-չինական համատեղ զորավարժություն, մինչդեռ անցած տասնամյակում դրանք ընդամենը 10-ն էին:




























