Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինին հանձնարարել է հետեւել Ուկրաինայի հետ կապված Լեհաստանի ծրագրերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Լեհաստանը հույս ունի «ՆԱՏՕ-ի հովանու ներքո» ինչ-որ կոալիցիա կազմել, ուղղակիորեն միջամտել եւ Ուկրաինայում «ավելի յուղոտ բան վերցնել»։
«Սերգեյ Եվգենեւիչ, հուսով եմ, որ ձեր ծառայությունը, ինչպես եւ մեր մյուս հատուկ ծառայությունները, ուշադիր կհետեւեն իրադարձությունների զարգացմանը»,-ասել է Պուտինը։




























