Երևան-Իջևան ճանապարհին բախվել են «Porsche Cayenne»-ը և «Ford Fusion»-ը. վերջինս էլ՝ կայանած «VAZ»-ին. կան վիրավորներ
Փրկարարները հոսանքազրկել են «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան...
Հուլիսի 21-ին, ժամը 11։55-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 70-րդ կմ-ին բախվել են «Porsche Cayenne» (վարորդ՝ Շ․ Վ․) և «Ford Fusion» (վարորդ` Խ. Կ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է ճամփեզրին կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենային (վարորդ` Գ. Խ.). «Porsche Cayenne» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի ծառերի մեջ։
«Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ջ․ Շ․-ն (ծնված 1994 թ.) հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան։





























