Հուլիսի 21-ի ցերեկը, 22-ին, 24-26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 24-26-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Ինչպես NEWS.am-ի թղթակցին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հուլիսի 21-ի ցերեկը, 22-ին, 24-26-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +35+37։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +25+30,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +25+29,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +32+34,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+27,
Լոռիում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +25+28,
Տավուշում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +28+32,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +24+28,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +31+36,
Արարատում գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +37+39,
Արմավիրում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +36+38,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +27+29,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +22+24, ցերեկը՝ +36+38,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +33+35,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +26+28,
Արցախում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +32+37։




























