Գեղարքունիքի մարզում ժամը 16։30-ի սահմաններում Nissan Tida մակնիշի ավտոմեքենան Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Ծովազարդ գյուղի վարչական տարածքում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջված վիճակում հայտնվել ճամփեզրի փոսում։ Հայտնում է shamsyan.com-ը։
Վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Գավառ» բժշկական կենտրոն։
Տուժածներին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են պարաններ եւ հատուկ տեխնիկա, ապա ավտոմեքենայի միջից դուրս են բերել կնոջ դին։
Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի եւ վիրավորների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղեւորները կանայք են։





























