Թուրքիայի Նիղդե քաղաքում գտնվող հայկական եկեղեցին Թուրքիայի մշակույթի նախարարի այցից հետո սկսել է վերանորոգվել:
Թուրքական Sondakika կայքի փոխանցմամբ՝ Նիղդեի հայկական եկեղեցում այս տարվա հուլիս սկսված վերանորոգումն ընթանում է արագ տեմպերով եւ նախատեսվում է ավարտել մինչեւ 2012-ի հունվար: Եկեղեցին վերանորոգվում է առանց արտաքին տեսքի որեւէ փոփոխությունների: Եւ հատուկ դրա համար հարակից շրջաններից բերվում են համապատասխան քարեր՝ եկեղեցու բնական տեսքն ապահովելու համար:
Նշենք, որ այս տարվա մարտին Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայն այցելել էր Նիղդեի հայկական եկեղեցի: Թուրք նախարարը կարեւորել էր պատմական հուշարձանի վերականգնումն ու պահպանությունը՝ նշելով, որ դրանք կնպաստեն զբոսաշրջիկների այցելությունների ավելացմանը։




























